Գեղարքունիքում 15-ամյա աղջկա են առեւանգել ամուսնության նպատակով. Մայրը դիմել է իրավապահներին

Գեղարքունիքում 15-ամյա աղջկա են առեւանգել ամուսնության նպատակով. Մայրը դիմել է իրավապահներին

Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակչուհին երկու օր առաջ դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ իր 15-ամյա դստերն առևանգել են ամուսնության նպատակով: Աղջիկը դեռ դպրոցական է, սովորում է գյուղի 11-րդ դասարանում: Փախցնողն էլ նույն գյուղի բնակիչներից 20-ամյա մի երիտասարդ է:



Անցկացված բացատրական աշխատանքներից հետո նույն օրը «ամուսնական զույգը» հայտնվել է:15-ամյա դպրոցականը, սակայն, հայտնել է, թե իրեն չեն առևանգել, այլ տաքսիով գնացել են «Իշխանավանք» կոչվող սրբատեղի՝ մոմ վառելու նպատակով:



Աղջիկը հիմա ծնողների մոտ է, երիտասարդին բաց են թողել, դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն: