Կուբայական զորքերը ժամանել են Սիրիա՝ ի աջակցություն Ռուսաստանի

Կուբայական զորքերը ժամանել են Սիրիա՝ ի աջակցություն Ռուսաստանի

Սիրիայում նկատվել են կուբայական զինծառայողներ, ովքեր հանդես են գալիս որպես խորհրդատուներ՝ Բաշար Ասադի զորքի շարքերում: Այս մասին հայտնում է Fox news-ը՝ վկայակոչելով կուբանական աղբյուրներին:



Հնարավոր է` Կուբայից ժամանած զինծառայողները կղեկավարեն ռուսական արտադրության տանկերը, որպեսզի օգնեն Դամասկոսին՝ ԱՄՆ-ի սպառնալիքների դեմ պայքարում, նշում են աղբյուրները: Օրերս Սիրիա է ժամանել նաև գեներալ Լեոպոլդ Սինտրա Ֆրիասը՝ Կուբայի զինված ուժերի ղեկավարը, որպեսզի ղեկավարի կուբանական զինծառայողների խմբին՝ ռուսական ուժերի հետ համախմբման և Ասադի միավորման գործում:



Ամերիկայի հետախուզական գործողությունները վկայում են այն մասին, որ կուբանական հատուկ ջոկատները արդեն Սիրիայում են, սա հաստատել է նաև ամերիկյան պատգամավորներից մեկը: Նա ենթադրում է, որ կուբանական զորքերը հատուկ պատրաստվածություն են անցել Ռուսաստանում և Սիրիա են հասել հենց ռուսական ինքնաթիռներով:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստաալիքն հայտարարեց այն մասին, որ հինգշաբթի կառավարական զորքերը՝ ռուսական ավիացիայի հովանավորությամբ, սկսել են հարձակումը վերահսկվող հյուսիսային տարածքների վրա: