Արա, մի արա

Արա, մի արա

Մեզ հասած լուրերով` Արա Աբրահամյանի քաղաքականություն մտնելու հայտարարությունը որոշակիորեն անակնկալ է եղել նաեւ իշխանությունների համար, քանի որ նախօրյակին` հանդիպումներից մեկում որոշվել է, որ այդ մասին Աբրահամյանը հայտարարելու է գարնանը, ընդ որում՝ նման պայմանավորվածություն եղել է նաեւ ռուսական կողմի հետ: Որոշ իշխանականներ զարմացել են՝ ուղիղ եթերով տրվող ասուլիսի ժամանակ լսելով այդ մասին: Իսկ երբ ասուլիսից հետո Արա Աբրահամյանը գնացել է նախագահական նստավայր, նույն աղբյուրները պնդում են, որ բավականին լարված զրույց է ընթացել Սերժ Սարգսյանի մոտ: Վերջինս կրկնել է նախկինում հնչեցրած իր միտքը. «Մտիր քաղաքականություն, բայց իմացիր, որ 2 տոկոսից ավել չես կարողանալու ստանալ»: