Վատիկանը հերքել է Հռոմի Պապի գլխուղեղում ուռուցքի առկայության մասին տեղեկությունները

Վատիկանը հերքել է Հռոմի Պապի գլխուղեղում ուռուցքի առկայության մասին տեղեկությունները

Վատիկանը հերքել է «Quotidiano Nazionale» թերթում տեղ գտած տեղեկություններն այն մասին, թե իբր Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի գլխուղեղում հայտնաբերվել է փոքր ուռուցք: Այդ մասին հաղորդում է «Lenta.ru»-ն՝ հղում անելով Reuters:



«Հռոմի Պապն ինչպես միշտ վարում է շատ ակտիվ գործունեություն: չհիմնավորված փաստերով տեղեկություններն անպատասխանատու են և արժանի չեն ուշադրության», - հայտարարել է Սուրբ Գհի մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին:
Հոկտեմբերի 21-ին «Quotidiano Nazionale»-ում հրապարակվել էր հոդված, որում նշվում էր, որ 78-ամյա պոնտիֆիկոսի գլխուղեղում հայտնաբերվել է բուժման ենթակա ուռուցք:



Պարբերականը նաև նշել էր, թե Պապը ուղղաթիռով մեկնել է Տոսկանայի մի փոքր քաղաք,այնտեղ ճապոնացի բժշկի հետ հանդիպելու նպատակով: