Հայաստանում կկայանա ՄԳԻՄՈ-ի շրջանավարտների III միջազգային ֆորումը

Հայաստանում կկայանա ՄԳԻՄՈ-ի շրջանավարտների III միջազգային ֆորումը

Հոկտեմբերի 22-ից 24-ը Երևանում տեղի կունենա Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումը:



Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու 300-ից ավելի մասնակիցներ շուրջ 40 երկրներից:
Ֆորումի բացման արարողությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 23, ժամը` 10:00,



Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ելույթներով հանդես կգան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՄԳԻՄՈ-ի ռեկտոր, ակադեմիկոս Անատոլի Տորկունովը:



Ֆորումի բացման արարողությանը կհաջորդեն Մոսկվայի Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ։ Լազարյան ճեմարանը երկու կրթօջախներից մեկն է, որոնց հիման վրա կազմավորվել է ՄԳԻՄՈ-ն։



Ֆորումի թեմատիկ նիստերին քննարկվելու են մի շարք համաշխարհային և տարածաշրջանային խնդիրներ, որոնց կմասանկցեն և զեկույցներով հանդես կգան հեղինակավոր գիտնականներ ու վերլուծաբաններ: