Գրիգորի Լեպսի համերգի ժամանակ թույլատրելու են միայն լսել

Գրիգորի Լեպսի համերգի ժամանակ թույլատրելու են միայն լսել

Ս.թ. նոյեմբերի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Գրիգորի Լեպսի երկար սպասված համերգը: Անվտանգության նկատառումներով «Մեցցո Պրոդաքշն» ընկերության կողմից ստեղծվել է համերգի ընթացքում կարգուկանոնն ապահովող հատուկ խումբ, որը կասեցնելու է հանդիսատեսի կողմից որևէ անկարգություն, այն է՝ համերգին առանց տոմսի ներս մտնելը, չարտոնված լուսա-տեսանկարահանումը, ետնաբեմ ներխուժելը և այլն՝ համաձայն երգչի պահանջների:

Համերգի պատշաճ ընթացքին խոչընդոտող ցանկացած գործողության դեպքում անվտանգության աշխատակիցներն արտոնված են կարգազանցներին հեռացնել դահլիճից: