Մարիամ, Անժելա և Լուլու. երեք տարբեր թեմա

Մարիամ, Անժելա և Լուլու. երեք տարբեր թեմա

Մայր Աթոռի միաբաններից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ որքան էլ պարադոքսալ է, հայտնի սեքս սկանդալի «հերոս», Անժելա Սարգսյանի «տղամարդ», համացանցում ոչ վայելուչ նկարներ տարածած և դրա համար 3,5 տարի ազատազրկման դատապարտված նկարիչ Կարեն Արայանի նկարներից մեկը «զարդարում» է Շուշիի գլխավոր եկեղեցու պատերից մեկը: Եկեղեցու մուտքից դեպի աջ պատի վրա Աստվածամայրն է` գրկում մանուկ Հիսուսը, ձեռքերն անսովոր տարածած: Նկարը թվագրված է․ 2009թ., ստորագրված․ «Կարեն Արայան` Բարոն»: Ի դեպ, Արայանը «Բարոն» էր ստորագրել նաեւ բերդում նկարած մեկ այլ դիմանկար՝ հաղորդավար Լուլուի դիմանկարը: