Քեմերոնը համոզված է «Իսլամական պետության» դեմ պայքարում Մեծ Բրիտանիայի մասնակցության անհրաժեշտության մեջ

Քեմերոնը համոզված է «Իսլամական պետության» դեմ պայքարում Մեծ Բրիտանիայի մասնակցության անհրաժեշտության մեջ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով այս պահին այցով գտնվում էՓարիզում, որտեղ կայանում է նրա և երկրի նախագահ Ֆրանսսուա Օլանդի հանդիպումը, հայտարարել է «Իսլամական պետության» դեմ պայքարում Մեծ Բրիտանիայի մասնակցության անհրաժեշտության մեջ իր համոզվածության մասին: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով «Reuters»-ին:



«Հետագայում, այս շաբաթվա ընթացքում ես խորհրդարանի քննարկմանը կներկանացնեմ Իսլամական պետության» դեմ պայքարի համալիր պլանը», - ասել է Քեմերոնը՝ Օլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսին, հավելելով, որ «հաստատտակամորեն աջակցում է Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի գործում Օլանդի նախաձեռնած գործողություններին, ինչպես նաև որ համոզված է այդ պայքարում Մեծ Բրիտանիայի մասնակցության անհրաժեշտության մեջ»: