Բախվել են գնացքը և «ՎԱԶ-2107» մակնիշի ավոտմեքենան

Բախվել են գնացքը և «ՎԱԶ-2107» մակնիշի ավոտմեքենան

Նոյեմբերի 24-ին, ժամը 13.27-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար, բախվել են գնացքը և «ՎԱԶ-2107» մակնիշի ավոտմեքենան:



Դեռևս չպարզաբանված հանգամանքներում ժամը 12.40-ի սահմաններում Քարակերտ-Դալարիկ 2811 պիկետ 3-ում բախվել են N4110 էլեկտրաքարշը և «ՎԱԶ-2107» մակնիշի 28SL308 պետհամարանիշով ավոտմեքենան:



ՏԿԱԻՆ-ից տեղեկացանք, որ դեպքի վայր է մեկնել Բաղրամայանի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:



Վթարի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավոտմեքենայի վարորդ` 1972թ. ծնված Հ. Հ.-ն դիմել է Արմավիրի ԲԿ, որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել: