ՄԱԿ ԳԱ-ն մերձավորարևելյան խնդրի շուրջ բանաձևեր է ընդունել

ՄԱԿ ԳԱ-ն մերձավորարևելյան խնդրի շուրջ բանաձևեր է ընդունել

Նոյեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ-ն Պաղեստինին աջակցող և իսրայելական օկուպացիան դատապարտող 5 բանաձև է ընդունել: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Ամենամյա հիմունքով հաստատվող փաստաթղթերը կոչված են նպաստելու պաղեստինցի ժողովրդի ինքնորոշմանը, նաև մերձավորարևելյան կարգավորմանը: Փաստաթուղթը պահանջում է «ամբողջովին դադարեցնել Իսրայելի բնակեցման գործունեությունը պաղեստինյան օկուպացված տարածքում՝ ներառյալ Արևելյան Երուսաղեմը», նաև կոչ է անում վերջ դնել իսրայելցի վերաբնակիչների կողմից սադրանքներին, այդ թվում՝ կրոնական երկրպագության վայրերում:
«Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորում» արտահայտությամբ բանաձևում ԳԱ-ն այդ ուղղությամբ միջազգային ջանքերի ակտիվացման կոչ է արել, նաև պնդել է Մոսկվայում միջազգային համաժողովի ժամանակին անցկացումը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության «արդար, կայուն և համապարփակ խաղաղ կարգավորմանը հասնելու առաջխաղացման և արագացման» նպատակով: