Ռուհանին Ռուսաստանին և Թուրքիային կոչ է անում շարժվել սառը դատողությամբ

Ռուհանին Ռուսաստանին և Թուրքիային կոչ է անում շարժվել սառը դատողությամբ

Իրանի նախագահ Հասան Ռուհանին մեկնաբանելով Թուրքիայի ՌՕՈՒ կողմից ռուսական ինքնաթիռ խոցելը, հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պետք է գնահատական տան տեղի ունեցածին և գործեն սառը դատողությամբ։ Այդ մասին հաղորդում է TASS-ը:



Իրանի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մեսուդ Ջեզայիրին իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանն ինքնաթիռի խոցման պատճառով չի թուլացնի Սիրիայում իր ռազմական կամպանիայի ակտիվությունը։ Նա նաև քննադատել է «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած դաշինքին՝ նրա գործողությունները որակելով որպես «ձևական»։