Լրագրային շանսոն. մինչև Նոր տարի նեղանալ չկա

Լրագրային շանսոն. մինչև Նոր տարի նեղանալ չկա

Հայաստանում քաղաքական գործիչները մարդ են ման գալիս, որ փալան գցեն վրան: Չեն ճարում:



***



Ոչ քարոզող մի քաղաքական հործչի հարցերցի.



-Դու հավատո՞ւմ ես քո ասածներին:



-Ոչ,- պատասխանեց անկեղծորեն:



***



Այո քարոզող մեկին հարցրեցի.



-Դու հավատո՞ւմ ես քո ասածներին:



-Այո,- ստեց անկեղծորեն:



***



Հայերը քֆուր են դրել՝ ով Էրդողանի հետ հանդիպի ես նրա...



***



ՌԴ նախագահի խոսնակը շտապել է հայտարարել՝ Փարիզում Պուտին-Էրդողան հանդիպում չի լինելու:



***



Հռոմի պապը հայտարարել է՝ երբ պատերազմ է, ու մարդիկ են զոհվում, էլ ի՞նչ Սուրբ Ծնունդ: Երևանի քաղաքապետարանից հայտարարել են, որ Հռոմի պապի ասածը տվյալ պահին ասնավանի չի և սկսել են զարդարել Երևանը:



***



Անցած կիրակի Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան ընկերներով այո-ի խաշ է կերել: Այո-ի շտաբից, տեսնելով խաշի լուսանկարն ու տակի մեկնաբանությունները, ասել են՝ ոչ ուտեր էդ խաշը:



Էդիկ Անդրեասյան