Մեծ տիրակալներ, դուք իրար բան եք հասկացնում մեր երեխեքի՞ մահով…

Մեծ տիրակալներ, դուք իրար բան եք հասկացնում մեր երեխեքի՞ մահով…


Այնքա՜ն տխուր է հնչում, յուրաքանչյուր զոհից հետո նույն նախադասությունը.
Հակառակորդի սադրիչ քայլերն անհետևանք չեն մնալու: Պատասխանը լինելու է ցավոտ և անդառնալի կորուստներով լի:



Մի շատ տարօրինակ բան եմ ասելու: Ամիսներ առաջ զրուցում էի զոհված զինվորի մոր հետ, ու նա ասում էր.



-Ո՞նց կարող է մորը սփոփել այն, որ ազերու 20 տարեկան զինվորներներն էլ զոհվում են, ո՜նց, չեմ հասկանում…



Ո՞րն է այդ ցավոտը, ո՞րը… Վերջապես այդ ցավոտից հետո անպատասխա՞ն ենք մնալու, էլ զինվոր չի՞ զոհվելու…



Էլի զոհերի ծննդյան թիվն եմ նայում՝ 1996 ու էլի փորձում եմ իմանալ նրանց սոցիալական վիճակի մասին՝ ահավոր, անասելի չքավոր… Էլի երկու նախագահների հանդիպման նախօրյակին:



Մի երկու օր առաջ, ֆեսբուքում աղերս էր հնչում՝ նման հանդիպումներից առաջ զգու՜յշ քոթոթներս…



Մեծ տիրակալներ, դուք իրար բան եք հասկացնում մեր երեխեքի՞ մահով…



Ամանորի շեմին երեք ճրագ հանգավ: Անունները նույնն են՝ զինվոր:



Պատասխանը ցավոտ է լինելու:



Ամանոր է, իսկ տղերքը «սպասում են իրենց նվերներին»:



Հասմիկ Բաբաջանյան