Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել էներգետիկի մասնագիտական օրվա առթիվ

Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել էներգետիկի մասնագիտական օրվա առթիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել էներգետիկի մասնագիտական օրվա առթիվ, տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը: 



Ուղերձում, մասնավորապես, ասված է.



Էներգետիկայի ոլորտի հարգելի աշխատակիցներ,



Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ էներգետիկի մասնագիտական օրվա առթիվ:



Էներգետիկայի բնագավառը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկն է և ոլորտի հետագա զարգացումը գտնվում է մեր անմիջական ուշադրության կենտրոնում: ՀՀ կառավարությունը շարունակելու է հետևողական քայլերը մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ:
Սիրելի էներգետիկներ,



Վստահ եմ, որ ձեր մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ հետագայում ևս հաջողությամբ կիրականացնեք ձեր առջև դրված խնդիրներն ու կնպաստեք Հայաստանի էներգետիկայի ոլորտի հետագա զարգացմանը: Մաղթում եմ ձեզ աշխատանքային հետագա հաջողություններ, առողջություն և ընտանեկան ջերմություն: