Խառն են, շատ խառը

Խառն են, շատ խառը

Հունվարի 25-ին մեկնարկելիք ԵԽԽՎ նստաշրջանին ընդառաջ, որտեղ պետք է քննվի հակահայկական 2 զեկույց, իշխանությունները ձեռուոտ են ընկել, արդեն մի քանի շաբաթ է՝ տարբեր երկրներ են գործուղում պատգամավորների, որպեսզի բանակցեն այլ երկրների պատվիրակների հետ: Երեկ էլ Ստրասբուրգ է մեկնել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը՝ համանախագահ Սամվել Ֆարմանյանի ղեկավարությամբ։ Կազմում են նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Վահե Էնֆիաջյանը, Լեւոն Դոխոլյանը, Աղվան Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը: Վերջինս ընդգրկված չէր հանձնաժողովի հիմնական կազմում․ փաստորեն, ԱԺ-ն փոփոխություն է արել: Փոխարենը՝ հանձնաժողովի անդամ էին Մարգարիտ Եսայանը, Վահրամ Բաղդասարյանը, Տաճատ Վարդապետյանը, որոնք չեն մեկնել: