Շարժում ենք անշարժը

Շարժում ենք անշարժը

Պարզվում է՝ Հայաստանում կա «Մեր տունը Հայաստանն է» անունով կուսակցություն, որը երեկ հայտարարել է լուծարվելու եւ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդին» միանալու մասին: Համացանցում որոնողական աշխատանքների արդյունքում պարզեցինք, որ, 2014-ի տարեկան հաշվետվության համաձայն, կուսակցությունը ֆինանսական մուտքեր եւ ելքեր չի ունեցել, շարժական եւ անշարժ գույք՝ եւս: Մի խոսքով, Արթուր Բաղդասարյանին միանում է հերթական «անշարժ» կուսակցությունը, որը երբեւէ ընտրությունների չի մասնակցել, թեպետ հին կուսակցություն է. ստեղծվել է 2004 -ին: Հիմնադիրներն են Վաչագան Չիբուխչյանը՝ ազատամարտիկ, «Կոնդ» ջոկատի հրամանատար, Կոստան Կոստանյանը, Էդուարդ Բաշրաթյանը, Նաիրա Երեմյանը եւ Աշոտ Բաղդասարյանը: Բնական է, որ այս «հուժկու» կուսակցության ղեկավարը չպետք է ցանկանար պատասխանել լրագրողների հարցերին, ինչը երեկ արեց Չիբուխչյանը՝ մերժելով մեզ: