Հիվանդանոցին մեղադրում է, որ փրկե՞լ է հիվանդի կյանքը…

Հիվանդանոցին մեղադրում է, որ փրկե՞լ է հիվանդի կյանքը…

Կարդում եմ Հարութ Սասունյանի կենսագրությունը և զարմանում, որ նա 10 տարի հանդիսացել է ՄԱԿ Ժնևի գրասենյակում հասարակական պատվիրակ մարդու իրավունքների հարցերով: Զարմանում եմ, որովհետև այն արարքը, որ նա է անում, հարիր չէ անգամ բարոյապես ոչնչացված մարդուն:



Հարութ Սասունյանը բողոքել է Գլենդեյլ Մեմորիալ հիվանդանոցի տնօրինությանը՝ թե ինչո՞ւ են, առանց հաշվի առնելու լոսանջելեսահայության կարծիքը, բուժել Լևոն Տեր-Պետրոսյանին: Նա իբր «հիմնավորել է» նրանով, թե իբր լոսանջելեսահայության 99 տոկոսը ատում է Տեր-Պետրոսյանին:



Նրա ասածը ընդունենք «հալած յուղի տեղ»: Հակառակն ապացուցելու համար հակառակ կողմում մարդկային խղճով ձևավորված կառուցվածք պիտի տեսնել, որը, ցավոք, չկա:
Լևոն Տեր Պետրոսյանի փոխարեն ուզում եմ պատկերացնել մի մարդու, որին ատում է ողջ Ամերիկան: Այդ մարդը ծայրահեղ ծանր վիճակոմ հայտնվել է հիվանդանոցում: Բժիշկը կփրկի՞ նրա կյանքը, թե՞ կսպանի նրան, կհրաժարվի օգնությունից…



Էլ չեմ ասում երկրի մասին:



Հիշեցնեմ Սասունյանին, որ այդ մարդը ՀՀ Առաջին նախագահն է:



Ուրիշ բան չեմ ասում:



Նման բան անգամ դարավոր թշնամին չի բարձրաձայնի…



Հիվանդանոցին մեղադրում է, որ փրկե՞լ է հիվանդի կյանքը…



ՀԳ Սասունյանին առողջություն, որ երբևէ չհայտնվի նման իրավիճակում: Հիշեցնեմ, որ հիվանդությունն անկոչ հյուրի պես է ու կարող է չոքել յուրաքանչյուրի դռանը:



Հասմիկ Բաբաջանյան