ԱԺ նստաշրջանը մեկնարկեց. Ուղիղ

ԱԺ նստաշրջանը մեկնարկեց. Ուղիղ

Քիչ առաջ ՀՀ պետական օրհներգի ներքո մեկնարկեց հինգերորդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանը։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքը սկսեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականի դիմումը ներկայացնելով։



Այնուհետև, մոտենալով ամբիոնին, Գալուստ Սահակյանը ելույթ ունեցավ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հայկական պատվիրակության կատարած աշխատանքի ու այնտեղ գրանցած մասնակի հաղթանակի վերաբերյալ։ Նա իր խոսքում նկատեց, որ պարտությունը որբ է, իսկ հաղթանակը բազում տերեր ունի։ ԱԺ նախագահը նաև շնորհակալություն հայտնեց ԵԽԽՎ բոլոր այն պատգամավորներին, ովքեր ձեռնպահ մնացին ԵԽԽՎ կառույցը վարկաբեկելու գործընթացից և չքվեարկեցին հակահայկական բանաձևերի ընդունման օգտին։



Նշենք, որ այս տարի բավականին բարդ և ծանրաբեռնված աշխատանք է սպասվում խորհրդարանականներին, քանզի պետք է հասցնեն նոր ընտրական օրենսգիրքը մշակել և ընդունել, ինչպես նաև մի քանի տասնյակ միջազգային պայմանագրեր և 100—ից ավել օրակարգային հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն այս նստաշրջանում։
Ավարտելով իր ելույթը՝ Գալուստ Սահակյանը ներկայացրեց այս նստաշրջանի օրակարգը, որից հետո պատգամավորները հերթագրվեցին՝ նրան հարցեր ուղղելու։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ