Շմայսը՝ ՄԻ՞Պ

Շմայսը՝ ՄԻ՞Պ

Այսօր ԱԺ նիստի մեկնարկից առաջ լրագրողներից մեկը հետաքրքրվեցին ԱԺ ամենակոլորիտային պատգամավորներից մեկից՝ Առաքել Մովսիսյանից (Շմայս), թե խոսակցություններ կան, որ իրեն են պատրաստվում նշանակել Մարդու իրավունքների պաշտպան։ Արդյոք ինքն իրեն տեսնու՞մ է ՄԻՊ պաշտոնում։



Մարդու իրավունքների ոտնահարման փորձերով և սպառնալիքներով հաճախ աչքի ընկած պատգամավորը չբացառեց․ «Ամեն ինչ էլ հնարավոր է էս կյանքում»։



Իսկ թե ինչպես է նա աշխատելու այդ պաշտոնում, Մովսիսյանն ասաց․ «Ոնց ուզեմ, ոնց ուզեմ, տենց էլ կանեմ»։