Շարմազանովին սպասելիս (ուղիղ)

Շարմազանովին սպասելիս (ուղիղ)

Մոտ մեկ ժամ է արդեն, ինչ մեկնարկել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: Ամենայն հավանականությամբ այն վերջակետ կդնի այս օրերի թերևս ամենաքննարկվող թեմայի՝ ՀՀԿ-ՀՅԴ ապագա համագործակցության շուրջ բոլոր ենթադրություններին և խոսակցություններին: Հայտնի կդառնան նաև իրենց պաշտոններին հրաժարական տվողների և այդ պաշտոններն ստանձնողների անունները:



Նիստից առաջ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը չի ցանկացել մեկնաբանություններ անել իր հրաժարականի հետ կապված: «Ես ավելացնելու ոչինչ չունեմ, մնացածը Շարմազանովը կասի» ասել է Աշոտյանը:



Մենք ամենայն հավանականությամբ հնարավորություն կունենանք ուղիղ կապով հետևելու ԳՄ նիստի արդյունքներով՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի և լրագրողների հանդիպմանը:



***



ՀՀԿ ԳՄ նիստից մամլո ասուլիսին առաջարկում ենք հետևել ուղիղ կապով: