Եթե Աշոտյանը չի բացառում, ես ինչու՞ պիտի բացառեմ. Շարմազանովը՝ Աշոտյանի հրաժարականի մասին

Եթե Աշոտյանը չի բացառում, ես ինչու՞ պիտի բացառեմ. Շարմազանովը՝ Աշոտյանի հրաժարականի մասին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պաշտոննակության մասին լուրերին՝ ասաց, որ դրան Աշոտյանը այսօր պատասխանել է, և ինքը ավելացնելու բան չունի։ Երբ հիշեցրինք, որ Աշոտյանն այսօր նիստից առաջ ասել է, որ Շարմազանովը կտա մեր հարցերի պատասխանը, Էդուարդ Շարմազանովը զարմացավ. «Պարոն Աշոտյա՞ննն է ասել։ Ես շատ բարձր եմ գնահատում, որ Աշոտյանն ինձ հանձնարարականներ է տալիս, բայց ինձ հանձնարարականներ տալիս է միայն կուսակցության նախագահը»։



Hraparak.am-ի հարցին, թե այդուհանդերձ Աշոտյանի պաշտոնանկության հարց քննարկվե՞լ է այսօրվա նիստում, Շարմազանովն ասաց. «Արմեն Աշոտյանը էսօր պատասխանել է այդ հարցին, ես ավելացնելու բան չունեմ։ Կարող եմ ասել միայն, որ մեր կուսակցական գործընկերները բոլորը կշարունակեն իրենց գործունեությունը, մեկը՝ մի ոլորտում, մյուսը՝ կուակցական ոլորտում»։



Այսինքն՝ չի՞ բացառվում նրա պաշտոնանկությունը։ «Եթե Արմեն Աշոտյանը չի բացառում, ես ինչու՞ պիտի բացառեմ»,-ասաց ՀՀԿ խոսնակը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ