Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության 37-րդ տարեդարձի կապակցությամբ

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության 37-րդ տարեդարձի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության 37-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։