Գալիս եմ, որ ժպտաս Հրազդան. Սասուն Միքայելյան (տեսանյութ, լուսանկարներ)

Գալիս եմ, որ ժպտաս Հրազդան. Սասուն Միքայելյան (տեսանյութ, լուսանկարներ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Հրազդանի տարածքային կառույցում այսօր տեղի ունեցավ Սասուն Միքայելյանի համակիրների մասնակցությամբ հանդիպում, որտեղ քննարկվեց ապրիլի 17-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանի թեկնածությունը:



Սասուն Միքայելյանը ողջունեց ներկաներին եւ վստահ ասաց. «Իմ համախոհների հետ միասին, գալիս եմ, որ Հրազդանում այս մթնոլորտը փոխվի: Ես անցած ընտրություններում հաղթած, բայց քաղաքապետ չդարձած տղա եմ: Իմ իշխանությունները իմ ժողովուրդն են: Ես պայքարելու եմ, որ ժողովուրդի տված ձայնը տեղ հասնի: Ամբողջ Հայաստանը գիտի, թե այստեղ ընտրություններն ինչպես են կայացել: Ճնշել, ասել էին, որ Միքայելյանին չընտրեք: Ուզում եմ վերացնեմ Հրազդանում վախի մթնոլորտը»,– ասաց նա:



Նշենք, որ Սասուն Միքայելյանը պատրաստվում է առաջադրվել Հրազդանի քաղաքապետի թեկնածու, իսկ նախընտրական շտաբը կղեկավարի Նիկոլ Փաշինյանը:



Նելլի Կարապետյան