Կիսելյով երկրո՞րդ

Կիսելյով երկրո՞րդ

Կրեմլի քարոզիչ Դմիտրի Կիսելյովի կողմից համակարգվող «Գրիբոյեդով» ակումբը տեւական ընդմիջումից հետո այս տարի առաջին հավաքն է անցկացրել: Ժամանել է Կիսելյովը, իսկ ակումբի հյուրը եղել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, գեղասահորդուհի Իրինա Ռոդնինան, որը Պուտինի մերձավոր շրջապատից է: Հավաքին, գրիբոյեդովականներից բացի, մասնակցել է նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Տեղեկացանք, որ նա էլ Կիսելյովից հետ չի մնացել ու դժգոհություն է հայտնել Հայաստանում ռուսերենի վատ իմացության ու ռուսական մշակույթին անհաղորդ լինելու առիթով: