«ՉԻ». Ո՞ւմ գլխում եւ քանի՞ ձվով ձվածեղ ուտելուց հետո է հայտնվել այս հանճարեղ միտքը

«ՉԻ». Ո՞ւմ գլխում եւ քանի՞ ձվով ձվածեղ ուտելուց հետո է հայտնվել այս հանճարեղ միտքը

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե վստահված անձինք կարող են ծանոթանալ ընտրություններին մասնակցած անձանց ցուցակներին, կարող են նշումներ կատարել, բայց լուսանկարել կամ պատճենահանել չեն կարող:«ՉԻ» - Այ սա իսկապես կատարյալ անհեթեթություն է: Փաստորեն՝ արտագրել կարելի է, բայց լուսանկարել կամ պատճենահանել չի կարելի: Հետաքրքիր է՝ Ո՞ւմ գլխում եւ քանի՞ ձվով ձվածեղ ուտելուց հետո է հայտնվել այս հանճարեղ միտքը: Ինչ-որ մեկը երեւի գցել-բռնել է, որ վստահված անձինք հաստատ ցուցակներն արտագրելու զահլա չեն ունենա, եւ ահա այդպիսի կարգ է սահմանվել: Բայց խնդիրն, իհարկե, զահլան չէ: Բանն այն է, որ եթե ընտրություններից հետո որեւէ դատարանում արդյունքները բողոքարկելու հարց առաջանա, ձեռքով արտագրած ցուցակները ոչ մի դեպքում՝ որպես իրեղեն ապացույց չեն ընդունվի, իսկ ահա լուսանկարները կամ պատճենահանված կրկնօրինակները՝ կընդունվեն: Եթե անգամ չընդունվեն էլ՝ լրատվամիջոցներում դրանց հրապարակումները հասարակական մեծ արձագանք կառաջացնեն:



Դրա համար էլ իշխանությունները պարզապես որոշել են արգելել այդ ամենը, եւ վերջ»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: