Կոկո Շանելը՝ նացիստների գործակալ

Կոկո Շանելը՝ նացիստների գործակալ

Ըստ ֆրանսիական հատուկ ծառայությունների մարտի 16-ին հրապարակած արխիվների՝ Ֆրանսիացի հայտնի դիզայներ Գաբրիել (Կոկո) Շանելը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է նացիստների գործակալ, գրում ria.ru-ն:



Կոկո Շանելի անունը նշվում է հազարավոր այլ գործակալների թվում: Փաստաթղթում կա գրառում այն մասին, որ 1942-1943-ին նա եղել է բարոն Հանս Գյունտեր ֆոն Դինկլագեի գործակալը և սիրուհին, ով 1953-ին աշխատել է Ֆրանսիայում Գերմանիայի դեսպանությունում։

«Նա աշխատել է քարոզիչ, և կասկածվում է գերմանացի գործակալ լինելու մեջ»,- ասված է փաստաթղթում:



Արխիվի պատասխանատու Ֆրեդերիկ Կուգիներն իր խոսքում նշել է, որ ըստ փաստաթղթի գրառման՝ Շանելը համարվել է Գերմանիայի ռազմական  լրտեսային մարմնի գործակալ: Սակայն նա հավելել է, որ հնարավոր է Շանելն անտեղյակ է եղել, որ գերմանացիները իրեն տեղեկության պոտենցիալ աղբյուր են համարել: