ԼՂ հակամարտությունն այլեւս երբեք չի ակտիվանա. ՌԴ ՊԴ փոխնախագահ

ԼՂ հակամարտությունն այլեւս երբեք չի ակտիվանա. ՌԴ ՊԴ փոխնախագահ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլեւս երբեք չի անցնի ակտիվ ռազմական փուլ: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետական Դումայի փոխնախագահ Իգոր Լեբեդեւը (ԼԴ կուսակցություն):.



«Եթե հաշվի առնենք, որ հակամարտությունը սկսվել է ոչ թե երեկ, այլ ունի արդեն ավելի քան քսան տարվա կենսագրություն, եւ հիմնականում հրադադարի հաստատումից հետո հարաբերական խաղաղությունը պահպանվել է, կարծում եմ, որ առանձին փոքր պոռթկումներ այնտեղ այնուհանդերձ կլինեն սակայն հիմնականում հակամարտությունն այլեւս երբեք չի վերադառնա ակտիվ փուլ»,- մասնավորապես ասել է Լեբեդեւը РИА Новости-ին տված հարցազրույցում: Վերջինս նաեւ նշել է, որ միայն դրական կերպով պետք գնահատել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:



Ուշագրավ է այն փաստը, որ ռուս քաղաքական գործիչը եւս ուշադրության է հրավիրել ներկա սրացման մեջ Թուրքիայի դերակատարությանը` նշելով որ Թուրքիայի ոչ բարեկամական քայլերը պետք է համարժեք արձագանք եւ գնահատական ստանան ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ ՄԱԿ կողմից: