Հրադադարի ռեժիմ չկա, կա պայմանավորվածություն․ Դավիթ Տոնոյան

Հրադադարի ռեժիմ չկա, կա պայմանավորվածություն․ Դավիթ Տոնոյան

Քիչ առաջ Ազգային ժողովում մեկնարկեց սահմանային լարվածության թեմայով փակ քննարկում։ Քննարկմանը մասնակցում են պատգամավորներ, պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանն ու արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։



Դավիթ Տոնոյանը լրագրողների հարցերին գրեթե չպատասխանեց, միայն մեկ-երկու բառ ասաց։ Հարցին՝ հրադադարի ռեժիմ սահմանվա՞ծ է, Տոնոյանն ասաց․ «Ոչ, սահմանված չէ, ռեժիմ սահմանված չէ, կա պայմանավորվածություն հրադադար պահպանելու վերաբերյալ»։



Իսկ կրակոցները շարունակվու՞մ են, թե՞ ոչ։ «Պարբերաբար կրակում են»,-ասաց նա։



Լրագրողներցի մեկի հարցին էլ, թե ադրբեջանական կողմից հեակետ կա՞ վերցված, Տոնոյանը կարճ պատասխանեց՝ ոչ, ու մտավ դահլիճ։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ