Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը և Ալի Մամեդովը համատեղ հայտարարություն են արել. a-info

Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը և Ալի Մամեդովը համատեղ հայտարարություն են արել. a-info

Վրաստանի Խորհրդարանի «Վրացական երազանք» խմբակցության պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը և Ալի Մամեդովը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի և Վրաստանում բնակվող ադրբեջանցիների վերջերս դրսևորվող ակտիվության կապակցությամբ:



«Կոչ ենք անում Վրաստանի քաղաքացիներին` հատկապես մեր հայ և ադրբեջանցի քաղաքացիներին, խաղաղություն պահպանել և զերծ մնալ այնպիսի բնույթի հայտարարություններ և գործողություններ անելուց, որոնք կարող են վնասել Վրաստանի տարածքում այդ երկու ազգային խմբերի գոյակցության բազմադարյա ավանդույթին:



Վրաստանը միշտ էլ տարբերվել է բազմամշակութային հարստությամբ և բարիդրացիական հարաբերություններով: Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է աջակցել տվյալ ավանդույթի պահպանմանը», - ասված է Վրաստանի Խորհրդարանի հայ և ադրբեջանցի պատգամավորների համատեղ հայտարարությունում: