Վարորդը մահացել է

Վարորդը մահացել է

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ ապրիլի 5-ին, ժամը 22-ին, Երևանի Դավիթ-Բեկի և Նուբարաշեն փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121013» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:



Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121013»-ի վարորդը` Գալուստ Գրիգորյանը, տեղում մահացել է, իսկ 2 ուղևորը և «Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: