Հանդիպել են վաղեմի հակառակորդները

Հանդիպել են վաղեմի հակառակորդները

Հայաստանում գտնվող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին այսօր ընդունել են նրա նախկին նստավայրում՝ ՀՀ Կառավարությունում, ուր նա հանդիպել է իրվաղեմի հակառակորդ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:



Վարչապետը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին` ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի բարձր պաշտոնում նշանակվելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նա իր փորձն ու գիտելիքները կներդնի Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունների զարգացման գործում:



Կառավարության ղեկավարը մտահոգություն է հայտնել ապրիլի 8-ին Երևանում ծրագրված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն անհիմն տեղափոխելու կապակցությամբ՝ ընդգծելով ԵԱՏՄ զարգացմանն ուղղված կառուցողական քայլերի կարևորությունը:



Ամենայն հավանականությամբ Տիգրան Սարգսյանին դուր չի եկել Հովիկ Աբրահամյանի այդ դիտողությունը, ինչից հետո նա խոսքը փոխել է և անցել նման հանդիպումների ձևական կողմին: Նա շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին ընդունելության և ԵԱՏՄ առաջնահերթությունները, զարգացման ուղիները և խնդիրները քննարկելու հնարավորության համար: