Ղազախստանում սկսվել են հակահայկական գործողություններ

Ղազախստանում սկսվել են հակահայկական գործողություններ

Այն բանից հետո, երբ ՀՀ Շիրակի մարզի Հառիճ համայնքում ցուցադրաբար հեռացվել էր Նազարբաեւի անվան փողոցի ցուցանակը, փողոցն անվանափոխվել էր, իսկ գյուղական ակումբի ղազախական անկյունն էլ փակվել, պատասխանն Աստանայից չուշացավ: Այսօր արդեն որոշում է կայացվել Աստանայի Լեւոն Միրզոյանի անվան փողոցը վերանվանակոչել Կանիշ Սատպաեւի անունով: Այս մասին КазТАГ-ին փոխանցել է Ղազախստանում հայտնի քաղաքագետ Աբդիջալալ Բաքիրը: Վերջինս նշել է, որ Լեւոն Միրզոյանը ժամանակին դիմել է Ստալինին՝ խնդրելով պատժել ավելի քան երեք հազար ղազախստանցի մտավորականների, եւ այսօր Ղազախստանի հասարակությունը դժգոհություններ է հայտնում այս առնչությամբ, իսկ պետությունն էլ ականջալուր է հասարակության ձայնին:
Նշենք, որ Շիրակի մարզի Հառիճ համայնքը նախկինում կոչվել է Ղըփչախ եւ, ըստ տարածված կարծիքի, Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը եւս պատկանում է այդ ցեղին, ինչին ի պատիվ էլ Հառիճի կենտրոնական փողոցը ժամանակին անվանակոչվել էր նրա անունով: