Գեղարքունիքի մարզում 50 հուշարձանի տարածք է մաքրվել

Գեղարքունիքի մարզում 50 հուշարձանի տարածք է մաքրվել

«Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը» Գեղարքունիքի մարզում հանրակրթական 35 դպրոցների մոտ 700 աշակերտների ուժերով մաքրվել է մարզի 27 համայնքների 50 հուշարձանների տարածքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Գեղարքունիքի մասնաճյուղի պատմական միջավայրի պահպանության ծառայության պետ Գոռ Գասպարյանը, «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի» կողմից 2016 թվականին պատմամշակութային ժառանգության պահապաններին առաջարկվել է հանդես գալ մշակութային ժառանգությանը նվիրված նախաձեռնություններով՝ «Սպորտի ժառանգ ությունը» խորագրի ներքո:

«Օրվա միջոցառումները նվիրելով սպորտի ժառանգությանը` «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդ»-ը նպատակ ունի շեշտել սպորտի դերը մարդկային կյանքի բարելավման գործում, ներկայացնել դրա դրսևորումները պատմամշակութային ժառանգության մեջ ու նպաստել դրանց հանրահռչակմանը: Հնագույն ժամանակներից հայ ժողովրդի կենցաղում արմատավորված բազմաթիվ տոնախմբությունների ժամանակ կազմակերպվել են նաև մարզական մրցումներ և խաղեր ըմբշամարտի, բռնցքամարտի, մականախաղի, վազքի, նիզականետության, նետաձգության, ձիավ արության և այլ մարզաձևերից, որոնք արտացոլվել են նաև նյութական և ոչ նյութական ժառանգության մեջ:

Այս տարի, հուշարձանների տարածքների մաքրման աշխատանքներից զատ, մարզի մի շարք համայնքների դպրոցներում և մարզադպրոցներում կազմակերպվել են նաև մարզական միջոցառումներ: Հաղթողները պարգևատրվել են ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից տրված պատվոգրերով և շնորհակալագրերով: Միաժամանակ, մարզային ծառայության աշխատակիցները դպրոցների աշակերտներին և մարզադպրոցների սաներին ծանոթացրել են ավանդական-ժողովրդական մարզակ ան խաղերի հետ»,-հավաստեց Գոռ Գասպարյանը:

Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ պատմաճարտարապետական, Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների հուշարձանների տարածքները մաքրվել և բարեկարգվել են Սևան, Մարտունի, Գավառ, Վարդենիս, Ճամբարակ, քաղաքներում, Նորատուս, Լիճք, Գեղհովիտ, Վաղաշեն, Ծովինար, Վարդենիկ, Արծվանիստ, Մեծ Մասրիկ, Վահան, Թթուջուր, Այգուտ, Գետիկ, Դպրաբակ, Ծովագյուղ, Զովաբեր, Վարսեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Լճաշեն, Նորաշեն, Մարտունի գյուղերում: