Փոստանջյանի պնդմամբ, առնվազն երեք եվրոպական երկիր պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը. «Ազատություն»

Փոստանջյանի պնդմամբ, առնվազն երեք եվրոպական երկիր պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը. «Ազատություն»

Առնվազն երեք եվրոպական երկիր պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը, «Ազատության» հետ զրույցում այսօր հայտարարել է՝ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։



Նա պատմել է, որ վերջին օրերին իր հետ երեք երկրներից դիվանագետներ են կապ հաստատել և խոստացել, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելուց հետո իրենք էլ կգնան նույն քայլին։



«Ասել են, որ իրենք բոլոր ջանքերը գործադրելու են, որպեսզի իրենց կառավարությունները նույնպես ճանաչեն Արցախի անկախությունը։ Սպասում են Հայաստանի ճանաչմանը», - նշել է պատգամավորը։



Փոստանջյանը չի ցանկանցել հայտարարել, թե որ երկրներն էին ներկայացնում իր հետ կապ հաստատած դիվանագետները։



Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը։



Մանրամասները՝ այստեղ: