«168 ժամ». Արևմուտքի դերակատարությունը ներկայումս աճել է

«168 ժամ». Արևմուտքի դերակատարությունը ներկայումս աճել է

«168 ժամ»-ը գրում է. ««Որոշ ԶԼՄ-ներում գնահատականներ կան, թե Ռուսաստանը կորցնում է Հարավային Կովկասը, և այլն: Ես կարծում եմ, որ տակտիկական առումով տեղի ունեցողը ռուսական դիվանագիտության համար հաջողություն որակել հնարավոր չէ, բայց ես նաև այս ամենը լիակատար ձախողում չէի համարի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ Հումանիտար պետական ինստիտուտի դոցենտ, վերլուծաբան Ալեքսանդր Գուշչինը՝ անդրադառնալով Մոսկվայի դիրքերին ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացում: «Արևմուտքն է ներգրավվել կարգավորման գործընթացում, և, այո, կարծում եմ, որ հակամարտության կարգավորման գերիշխանություն Մոսկվան չունի, և Վիեննական հանդիպման փաստը ցույց է տալիս, որ Արևմուտքը տակտիկական տեսանկյունից փորձում է օգտագործել ստեղծված իրավիճակը և խորը կերպով ներգրավվել հակամարտության կառավարման գործընթացում: Ուստի, ըստ իս, Մոսկվայի դերակատարությունն ամեն դեպքում բարձր է լինելու՝ հաշվի առնելով ռազմական ներկայությունը Հայաստանում, Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը, կարգավորման տեսանկյունից՝ Մինսկի խմբի և Արևմուտքի դերակատարությունը ներկայումս աճել է»,- ասաց նա»։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։