ԿՀՎ-ն ահազանգում է. ԻՊ-ն Արեւմուտքում նոր ահաբեկչություններ է պլանավորում

ԿՀՎ-ն ահազանգում է. ԻՊ-ն Արեւմուտքում նոր ահաբեկչություններ է պլանավորում

ԻՊ ահաբեկչական խմբավորումը շարունակում է ահաբեկչություններ նախապատրաստել Արեւմուտքում՝ օգտագործելով իր կառույցի շարքերում գտնվող զինյալներին: Այս մասին ահազանգում է ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական վարչությունը: ԿՀՎ ղեկավար Ջոն Բրենանի կարծիքով՝ ԻՊ-ը դեռեւս ունի բավական քանակությամբ կողմնակիցներ եւ ռեսուրսներ Արեւմուտքում ահաբեկչություններ նախապատրաստելու եւ իրականացնելու համար: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, Բրենանն ասել է, որ ներկայումս ԻՊ-ը ձգտում է իր ահաբեկիչներին փախստականների անվան տակ տեղափոխել Եվրոպա եւ ընտրել է պայքարի պարտիզանական ճանապարհը: