«Ժողովուրդ. Բաքվի հայտարարությունը չափազանցված է, մեր պատասխանը՝ տարօրինակ

«Ժողովուրդ. Բաքվի հայտարարությունը չափազանցված է, մեր պատասխանը՝ տարօրինակ

«Ժողովուրդը» գրում է. «Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ տարածեցին Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովի հայտարարությունն այն մասին, որ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ ԼՂՀ խնդրի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի՝ հակամարտությունը պետք է կարգավորվի փուլային տարբերակով: Ըստ այդմ, «Հանդիպման ժամանակ հավանություն է տրվել հակամարտության փուլային կարգավորմանը: Այսինքն՝ պետք է ազատագրվեն 5 շրջանները, ապա եւս 2 շրջան, որից հետո պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այդ ուղղությամբ»: Այն, որ ադրբեջանցի պաշտոնյան չափազանցացնում է իրավիճակը, կասկածից վեր է: Սակայն մյուս կողմից, եթե նա սուտ է խոսում, ապա ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պարտավոր է այդ մասին ուղիղ հայտարարել: Մինչդեռ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով Մամեդովի հայտարարությունը, ասել էր, թե նա բանակցություններին ներկա չի եղել»:



Մանրամասները թերթի այսօրվա համարում: