«Ժողովուրդ». Իշխանություններն էն գլխից գիտեն, որ ոչինչ էլ չեն անելու

«Ժողովուրդ». Իշխանություններն էն գլխից գիտեն, որ ոչինչ էլ չեն անելու

«Ժողովուրդը» գրում է. «Իշխանական համակարգի հատկապես ընտրական գործընթացներից քաջատեղյակ շրջանակներում համոզված են, որ ընտրական ցուցակների կազմման համակարգը չի փոխվի, եւ միայն նույնականացման քարտ ստացածներին ընտրական ցուցակներում ընդգրկելու մոտեցումն, ի վերջո, կյանքի չի կոչվի: Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ զբաղվել են իշխանությունների համար «ձայներ» ապահովելով, համոզված են, որ իշխանությունները չնայած խոստանում են ընտրական ցուցակները «մաքրել», այնուամենայնիվ, իրականում նրանք այդ քայլին չեն գնալու: Հենց այդ նպատակով էլ իշխանությունները համակարգի ներդրումը պայմանավորել են դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորման անհրաժեշտությամբ: ՀՀ ղեկավարությունը շատ լավ գիտի, որ դոնորները արդեն իսկ խոստացել են 9 մլն եվրո հատկացնել, եւ ավել գումար տրամադրելու հավանականություն գրեթե չկա: Հիշեցնենք, որ ընդհանուր հաշվով անհրաժեշտ է 16 մլն եվրո»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: