Քլինթոնը, հնարավոր է, չի իմացել, որ գործ ունի գաղտնի փաստաթղթերի հետ

Քլինթոնը, հնարավոր է, չի իմացել, որ գործ ունի գաղտնի փաստաթղթերի հետ

Հիլարի Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնում աշխատելու ժամանակ, հնարավոր է, չի հասկացել, որ փաստաթղթերի վրա նշված «S» տառը նշանակել է գաղտնի: Այս մասին սենատում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմին:



«Մինչ այս քննությունը ես կասեի՝ «այո, գիտեր»: Այժմ ես համոզված չեմ, որ իմացել է»,- Քոմիի խոսքերն է մեջբերում ТАСС-ը:



Ավելի վաղ ՀԴԲ-ն խորհուրդ էր տվել քրեական գործ չհարուցել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դեմ՝ անձնական էլեկտրոնային փոստով պետական գրագրություններ վարելու համար: 



Քոմին բացատրել է, որ Քլինթոնի գործողություններում «չարամտություն» չի տեսնում, իսկ դա արդեն անհրաժեշտ պայման է՝ գործ չհարուցելու համար: