ԱՄՆ-ն Հարավային Կորեայում ՀՕՊ համալիրներ է տեղադրում

ԱՄՆ-ն Հարավային Կորեայում ՀՕՊ համալիրներ է տեղադրում

ԱՄՆ-ն Հարավային Կորեայի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել Սեուլի հետ՝ երկրի տարածքում ՀՕՊ համակարգեր տեղադրելու առնչությամբ, ինչը առաջ է բերել Չինաստանի խորը դժգոհությունը։ Այս մասին փոխանցում է РИА Новости գործակալությունը։ Մասնավորապես նշվում է, որ Հարավային Կորեայի տարածքում տեղակայվելու է THAAD ՀՕՊ համալիրներ, որով անտեսվում են ռեգիոնի մյուս տերությունների շահերը։ Պաշտոնական Պեկինը, համապատասխան մեկնաբանություն ստանալու ակնկալիքով, նոտա է հղել Պետդեպ։