«Ժողովուրդ». Ամենակարեւոր հարցի պատասխանն այդպես էլ չի հնչում

«Ժողովուրդ». Ամենակարեւոր հարցի պատասխանն այդպես էլ չի հնչում

«Ժողովուրդը» գրում է. «ամենակարեւոր հարցի պատասխանն այդպես էլ չի հնչում. ինչպես է հնարավոր ստեղծված իրավիճակը հանգուցալուծել եւ հասնել իշխանափոխության, եթե հանկարծ Ս. Սարգսյանը հրաժարական չտա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հարթակում գտնվողներից շատերի մոտ տեսակետ կա, թե ամեն կերպ պետք է ճեղքել Խորենացի փողոցում առկա ոստիկանական պատնեշը, մտնել ՊՊԾ գնդի տարածք՝ «Սասնա ծռեր» խմբավորման մոտ, եւ միասին դուրս գալ փողոց` այդպիսով Սերժ Սարգսյանին ուժով ստիպելով հրաժարական տալ: Իշխանություններն էլ, բնականաբար, ամեն կերպ փորձում են խոչընդոտել այդ ծրագիրը: Թերեւս դա է պատճառը, որ հիմա իրավիճակը երկկողմանի փակուղային է»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: