Ջուր չի լինելու Աջափնյակում

Ջուր չի լինելու Աջափնյակում

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 27-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ֆուչիկի, Մարգարյան փողոցների եւ նրբանցքների, Հալաբյան փող. 41-ից-65, Բաշինջաղյան փող. 172, 174, 176, 178, 180, 182, 184, 186, 190 համարների եւ նրբանցքի, Կարապետյան, Պարսեղովի, Ռոստոմյան փողոցների ջրամատակարարումը:



Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: