«Սասնա ծռերի» արդյունքում ծնված նախաձեռնությունները

«Սասնա ծռերի» արդյունքում ծնված նախաձեռնությունները

«Սասնա Ծռեր» խմբի կողմից հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրավելու առաջին իսկ օրվանից «Մենք ենք տերը մեր երկիր» նախաձեռնությունը ակտիվորեն ֆեյսբուքում հանդես էր գալիս հայտարարություններով, կոչերով` դուրս գալ փողոց, համախմբվել և պայքարել ռեժիմի դեմ: «Սասնա ծռերը» վայր դրեցին զենքերը, սակայն նախաձեռնությունը, որի կազմակերպիչները մինչ օրս չեն բացահայտվում,:շարունակում է իր ակտիվ գործունեությունը նույն պատրաստակամությամբ:



Տասնհինգ օրերի ընթացքում, երբ ՊՊԾ գունդը զինյալ տղաների ենթակայության տակ էր, ստեղծվեց հակաճգնաժամային խորհուրդ, որը պետք է կարգավորեր հանրահավաքները, երթերը և հարթակից պետք է այնտեղ ներգրավածները ելույթ ունենային: Մի քանի օր անց համակարգի գրեթե բոլոր անդամներին կալանավորվեցին` զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Այս կապակցությամբ ստեղծվեց «Դավիթ Սանասարյան» քաղաքացիական նախաձեռնությունը, որը ստորագրահավաք է կազմակերպել` Սանասարյանին ազատ արձակելու պահանջով: 



Նույն մեղադրանքով կալանավորված երգիչ Եղիշե Պետրոսյանին ազատ արձակելու պահանջով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին են դիմել մի շարք մամուլի ակումբներ և ՀԿ-ներ: 



ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատգամավորներով նախաձեռնել ենք ստորագրահավաք, որի նպատակն է` անձնական երաշխավորությամբ, օրենքով սահմանված կարգով դիմել ՀՀ Քննչական Կոմիտե` փոխել Արմեն Մարտիրոսյանի կալանքը` որպես խափանման միջոց»: Նախաձեռնությանը միացել էին Նաիրա Զոհրաբյանը, Լյովա Խաչատրյանը, Ռուբեն Հակոբյանը, Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մանուկյանը, Տիգրան Ուրիխանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վահագն Մախսուդյանը, Լևոն Զուրաբյանը, Վարդան Օսկանյանը, Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը, Զարուհի Փոստանջյանը: Նա այսօր այցելել էր Նուբարաշենի ՔԿՀ` տեսակցելու կալանավորվածներին, սակայն դա նրան չէր հաջողվել:



Աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանը հանդես էր եկել քայլ-առաջարկով: Նա որոշել է ֆիլմ նկարել Ժիրայր Սեֆիլյանի և Սասնա Ծռերի մասին: 



Խմբի անդամ Արայիկ Խանդոյանի` Միայնակ Գայլի ընտանիքին օգնելու համար կազմակերպվել էր օնլայն դրամահավաք, դրա արդյունքում 30 հազար ԱՄՆ դոլար էր հավաքվել: Պավլիկ և Արամ Մանուկյանների ընտանիքին աջակցելու համար ևս դրամահավաք էր կազմակերպվել երեկ, որը շարունակվում է նաև այսօր:



Կյուրեղյան եղբայրների մոր`Նվարդ Բիլյանի անունով ևս հաշվեհամար է բացվել`



USD:



account: 16048299164501



SWIFT CODE : CITIUS33
EURO:
account: 16048299164502
SWIFT CODE: COBAPEFF