Պայթյունից տուժածներին մեկ ժամ շուտ հիվանդանոց են տեղափոխել

Պայթյունից տուժածներին մեկ ժամ շուտ հիվանդանոց են տեղափոխել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք օգոստոսի 5-ին պայթյուն էր տեղի ունեցել Գյումրու Ախուրան խճուղու գազալցակայանում: Պայթյունը որոտացել էր Նիսան մակնիշի ավտոմեքենայի լիցքավորման պահին: Տեղեկացանք, որ մինչ ԱԻՆ ահազանգելը, մեքենայի 42-ամյա վարորդը եւ գազալցակայանի 56-ամյա աշխատակիցը տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի մամուլի ծառայութունից տուժածների  մասին Հրապարակին հայտնեցին․ «Մեկի մոտ ախտորոշվել է աջ սրունքի բազմաբեկորային կոտրվածք, սալջարդ, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն: Մյուսը մարմնի ընդհանուր ծակծկված վերքերով գտնվում է վնասվածքաբանական բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բոլոր բժշկական ծառայությունները:Իսկ ահա պայթյունի նախնական վարկածը Նիսան ավտոմեքենայի բալոնի անսարք վիճակն է եղել: Լիցքավորման պահին գազաբալոնը ճնշմանը չի դիմացել, ի դեպ, պայթյունը որոտացել է առանց հրդեհի բռնկման:Արևիկ Հակոբյան, Գյումրի