Խորենացի փողոցում՝ «Արգիշտի» ռեստորանի մոտակայքում, այրվել է 1 հա խոտածածկույթ

Խորենացի փողոցում՝ «Արգիշտի» ռեստորանի մոտակայքում, այրվել է 1 հա խոտածածկույթ

Օգոստոսի 5-ից 6-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:



Մասնավորապես՝ Երևանի Նորագավիթի 2-րդ փողոցի թիվ 30 տան մոտակայքում այրվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ, Խորենացի փողոցում՝ «Արգիշտի» ռեստորանի մոտակայքում՝ 1 հա:



Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի վերջնամասում այրվել է մոտ 2.5 հա խոտածածկույթ, Նոր Գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 5 հա և ցորենի հնձած արտ, Ձորաղբյուր - Մայակովսկի ավտոճանապարհի 1 կմ-ի աջակողմյան հատվածում` մոտ 500 քմ, Սյունիքի մարզի Աճանան գյուղի հարակից տարածքում` մոտ 200 քմ խոտածածկ տարածք:



Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: