«ГАЗель» -ը ընկել է կամրջից և հայտնվել գլխիվայր վիճակում

«ГАЗель» -ը ընկել է կամրջից և հայտնվել գլխիվայր վիճակում

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է՝ օգոստոսի 8-ին, ժամը 02.53-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին կողաշրջվել է «ГАЗель» մակնիշի ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ «ГАЗель» մակնիշի 34 FD 267 պետհամարանիշով (վարորդ` 1989 թ. ծնված Դ. Մ.) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել կամրջից և հայտնվել գլխիվայր վիճակում:



Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը վարորդ Դ. Մ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Հրազդանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:



Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, հոսանքազրկել են ավտոմեքենան և հեռացրել ճանապարհին թափված ծառի ճյուղերը: