Գիշերը կոտրել են Մեդիլաբի ղեկավարի մեքենան եւ գողացել ծաղրանկարները

Գիշերը կոտրել են Մեդիլաբի ղեկավարի մեքենան եւ գողացել ծաղրանկարները

Երեկ՝ օգոստոսի 7-ին, Մաշտոցի պուրակում տեղի էր ունեցել «Չ՛Արգելված» խորագիրը կրող Մեդիալաբի ծաղրանկարների ցուցահանդեսը: Երկարատեւ փնտրտուքից հետո, ինչպես նշում էին կազմակերպիչները, հնարավոր չէր եղել որեւէ սրահ, տարածք, ցուցասրահ վարձակալել: Տարածք չգտնելով՝ կազմակերպիչները որոշել էին բացօթյա պայմաններում անցկացնել ցուցահանդեսը: Միջոցառումից ժամեր անց անհայտ անձինք կոտրել են Մեդիլաբի ղեկավար Մարիաննա Գրիգորյանի ավտոմեքենայի ապակին եւ մեքենայի միջից գողացել բոլոր ծաղրանկարները:



Այս մասին տեղեկանում ենք Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից, որտեղ օգտատերը գրում է. «Նախ Հայաստանում որևէ դահլիճ չգտնվեց, որպեսզի իրականացվի ծաղրանկարների ցուցահանդեսը, հետո , թեև այն այսօր կայացավ Մաշտոցի պուրակում, այնուհետև ցուցահանդեսի կազմակերպիչ Marianna Grigoryan-ին հետևելուց հետո ջարդեցին նրա մեքենայի դռներն ու տարան ծաղրանկարներն ու շապիկները: Դեպքից արդեն մեկ ժամ է անցել ու ոստիկանությունը դեռևս չի էլ ժամանել դեպքի վայր: Հիմա ի՞նչ մտածենք, որտեղի՞ց է հովանավորվում այս հարձակումը»:



Այս մասին տեղեկանում ենք ակտիվիստ Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից: