Հանձնարարվել է սեղմ ժամկետում ավարտել Սարի թաղի և Խորենացի փողոցի բնակիչների կրած գույքային վնասների վերականգնման գործընթացը

Հանձնարարվել է սեղմ ժամկետում ավարտել Սարի թաղի և Խորենացի փողոցի բնակիչների կրած գույքային վնասների վերականգնման գործընթացը

Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից նախորդ շաբաթ արդեն իսկ գույքագրվել են Սարի թաղում և Խորենացի փողոցում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով բնակիչների կրած գույքային վնասները և համապատասխան քայլեր են ձեռնարկվել դրանք վերականգնելու ուղղությամբ: Քաղաքապետը հանձնարարել է վերոնշյալ գործընթացը խիստ ուշադրության կենտրոնում պահել և սեղմ ժամկետում ավարտին հասցնել բնակիչների կրած վնասների վերականգնման գործընթացը:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն