Խնամիներով «գործ էին կպցրել»

Խնամիներով «գործ էին կպցրել»

Սարի թաղում բախումների հետեւանքով վիրավորված ցուցարարների մեծ մասին տանում էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որի տնօրենը Սերժ Սարգսյանի ավագ խնամին է՝ Արա Մինասյանը։ Բուժաշխատողների պատմելով, Արա Մինասյանն այդ օրերին արտակարգ ռեժիմով է աշխատել եւ, կարելի է ասել, համարյա անձամբ է ընդունել վիրավորներին, տեղավորել, փորձել բավարարել բոլորի պահանջները։ Հիվանդանոցի մեր աղբյուրի հավաստիացմամբ, այդ գործընթացը հաճելիներից չի եղել, քանի որ վիրավորներն ու նրանց հարազատներն այնքան նյարդային վիճակում են եղել, որ շարունակ «նախշել» են իշխանություններին եւ ՀՀ նախագահին, իսկ պրն. Մինասյանն ստիպված է եղել լսել ու հանդուրժել այդ անեծքներն ու հայհոյանքները։