«Սասնա ծռեր»-ի տղաները իրենց խցերում ունեն նոր պայքարակիցներ․Ազատության հրապարակում հանրահավաք էր (լուսանկարներ)

«Սասնա ծռեր»-ի տղաները իրենց խցերում ունեն նոր պայքարակիցներ․Ազատության հրապարակում հանրահավաք էր (լուսանկարներ)

Օգոստոսի 12-ին Ազատության հրապարակը նախորդ օրերի համեմատ ավելի լեցուն էր․ մոտ 600-700 մարդու այստեղ հավաքել էր դեռ օրեր առաջ խոստացած մեծ հանրահավաքը։ Նրանք եկել էին «Սասնա ծռեր» խմբի տղաների նկարներով, «Հայ ազգ, ոտքի կանգնիր», «Սասնա ծռեր, կենդանի լեգենդներ, ազգի փրկիչներ», «ԱԺ պատգամավորները տառապում են խրոնիկ հիվանդությամբ՝ կույր են, խուլ են, համր են» և նմանատիպ այլ մակագրությամբ պաստառներով։



Հարթակում են․․․



Կինոռեժիսոր, հասարակական գործիչ Գայանե Գասպարյան․ «Ամբողջ կյանքում, եթե մի մարդու լսափողը տան, ուղիղ մեկ ժամ բողոքից կխոսի, սրտի ցավից, բայց գոնե գիտե՞ք ինչի արդյուքում ենք հասել այս վիճակին։ Սիրելի ժողովուրդ, մենք ազատվեցինք սոցիալիստական լծից և ընկանք ավելի դաժան լծի տակ, հիշո՞ւմ եք մեր ասացվածքը՝ աղից հելանք, ընկանք աղջուր, որովհետև մեկ քառորդ դար մենք ապրեցինք առանց ազգային ծրագրի, չկար գաղափարական այն նախագահը, որը այդ ծրագիրը կկազմեր, կամ էլ պետք չի եկել․․․»:



Ընթացքում ելույթ ունեցան նաև բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր խոսում էին Ղարաբաղի հարցից, նախագահի հեռացումն էին պահանջում կամ էլ թե այս ամենից դուրս գալու ճանապարհներ էին առաջարկում։



Ազատության հրապարակ եկավ նաև ԱՍԱԼԱ-ի մարտիկ, Հիմանդիր Խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոնշյանը։ Ենիգոմշյանին մասնակիցները բուռն ծափերով դիմավորեցին և «Ալեք» վանկարկումով։



«Սաս-նա ծը-ռեր, Սաս-նա ծը-ռեր, ողջույն հայ ժողովուրդ, ողջույնը կշարունակվի մինչև հաղթանակ և հաղթանակից հետո։ Հայտնի և անհայտ պատճառներով ես այստեղից հեռացել էի և ահավասիկ վերադարձել եմ, և ոչ միայն ես իհարկե, այս պահից, այսօրվանից, մենք բոլորով էլ ավելի կազմակերպված, էլ ավելի վճռական շարունակում ենք մեր պայքարը։ Ես այսօր շատ կարճ եմ խոսելու, բայց մեզ բոլորիս հրավիրելու եմ վերանորոգել մեր կորովը և շարունակել պայքարը մինչև մեր նպատակներին կհասնենք։ Բոլորս կարծում եմ, որ ամեն րոպե տեղեկություններ ենք սպասում անազատության մեջ գտնվող տղաներից։ Բոլոր տղաների վճռականությունը բացարձակապես անկում չի կրել, տղաները անազատության մեջ իրենք իրենց համարում են հաղթանակած և իրենց կոչն է մեզ բոլորիս՝ շարունակել պայքարը և իրենց հետ միասին հասնել հաղթանակի։ Սա հրապարակից հնչող քաջալերելու խոսքեր չեն, սրանք իրականություն են։ Բոլոր փաստաբանները ասում են, որ տղաների տրամադրությունները բարձր աստիճանի վրա են գտնվում։ Տղաների խոսքն եմ այստեղ ասում՝ տղաները շատ ավելի լուրջ, քան կատակ, յուրաքանչյուրը ասում է, որ իր գտնված խցում, իր կողքին արդեն ձևավորվում են 15, 20, 25 նոր պայքարողներ։ «Սասնա Ծռեր» քաղաքական պայքարը համակարգող խումբը վերաձևավորվել է, վերակազմակերպվել է, եթե ոչ այս պահից, այլ վաղվանից հստակ ծրագրերով, անելիքների հաջորդականությամբ և Ձեզ հետ խորհրդակցությամբ կշարունակենք մեր պայքարը։ Վաղվանից ավելի կազմակերպված իրար կհանդիպենք։ Հայ ժողովրդի պահանջները «Սասնա ծռեր»-ի պահանջներն են, ոչ մի շեղում այս կողմ կամ այն կողմ, այդ պահանջներն են՝ Սերժ Սարգսյանի և իր վարչախմբի հեռացում, վստահության կառավարության ձևավորում, որը երկիրը պետք է ղեկավարի և նախնական լեգիտիմություն ստանա, մինչև կեղտոտված քաղաքական դաշտը կմաքրվի, և հայ ժողովուրդը ազատ և անկախ ընտրությամբ կընտրի իր  ղեկավարին և իր կառավարությունը»։



Կինոռեժիսոր Տիգրան Խզալյանը իր ելույթում նշեց, որ այս հարթակում պետք չեն պաթոսային ելույթներ, այստեղ հավաքված մարդկանց մեկ նպատակը պետք է լինի «Սասնա Ծռեր»-ի պայքարի շարունակումը. «Իմ երկիրը օկուպացված է, ի՞նչ իրավունք ունեմ ես խոսել այլ բաների մասին, միթե՞ չեք հասկանում, որ այդամենը հասկանալով թույլ եք տալիս, որ Ձեզ ժամերով ապուշ-ապուշ պաթետիկ ճառեր հնչեցնել, հերիք եղավ, բոլ եղավ։ Ալեքն այսօր ասեց, մնացածը կարևոր չեն»։



«Բարձրախոսի» կռիվը



Որքան էլ զարմանալի է, հարթակում մարդիկ կռիվ են անում, միմյանց վրա գոռում են, ցեխ են շպրտում հարթակից ելույթ ունենալու համար։ Միջադեպը այս դեպքում անխուսափելի չէր։ Գայանե Գասպարյանը երկրորդ խոսքի իրավունք էր ուզում, բայց նրան թույլ չէին տալիս, քանի որ կային այլ մարդիկ, այլ ասելիք: Նա էլ ասում էր՝ ժողովուրդը ինձ է կանչում։ Ներքևից սկսեցին բացականչել «Գա-յա-նե», սակայն նրան խոսափող չտրամադրվեց, ներքևից մի քանի կանայք բարձրացան վերև՝ ստիպելով խոսքի հնարավորություն տալ Գայանե Գասպարյանին։ Կրքերն այնքան թեժացան, որ խոսափող տրաամդրող անձն ասաց, որ ինքն է բերել տեխնիկան և ինքն է դժվարություններ քաշել և ոչ մեկ այստեղ թող պոեիզայի երեկո չկազմակերպի։ Տիկին Գայանեն և իր համակիրները զիջեցին դիրքերը։



Քվերակություն իրականացվեց՝ երթ անցկանցել, թե ոչ։ Ձայների գերակշռող մասը նախընտրեց չանցկանել երթը։